28.02.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՈՂՄԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 2025 թվականի մարտի 21-ին ժամը 15։00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Հիմնադրամների մասին» օրենքների, Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից մշակված «Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման կարգն ու պայմանները հաստատելու մասին» որոշման նախագիծը տես՝ այստեղ։
|
|
27.02.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
|
Աբովյան քաղաքի համատիրությունների աշխատանքները որակապես բարելավելու, նկատելի փոփոխություններն արձանագրելու, ինչպես նաև առկա խնդիրները վերհանելու նպատակով հերթական ընդլայնված հաշվետու հանդիպումն է անցկացվել համայնքի ղեկավարի խորհրդական Սասուն Գրիգորյանի, «Արարատ» և «Մեր քաղաքը» համատիրությունների ղեկավարի, աշխատակիցների և բնակիչների մասնակցությամբ:Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի ուշադրության ու հետևողականության արդյունքում վերջին շրջանում նկատելի են համատիրությունների աշխատանքի որակական փոփոխությունները, կատարված աշխատանքների մեծ ծավալն ու բնակիչների ակտիվ ներգրավվածությունը: Քաղաքի բազմաբնակարան շենքերում տարիներ շարունակ չլուծված բազում խնդրահարույց իրավիճակներ կարգավորվել ...
Մանրամասն |
|
26.02.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման (որոշում խմբ․ 28․12․2023թ․ N 2343-Ն) հավելվածի համաձայն, սահմանված կարգով, 2025թ. մարտի 11-ին՝ ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի մարզի, Աբովյան համայնքի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ, 1 շենք) տեղի կունենա քաղաքացիներ Սոս Արզումանյանի, Գառնիկ Ավետիսյանի և Համլետ Կարապետյանի կողմից ներկայացված՝ Աբովյան քաղաքի Սևանի փողոց 4/10 հասցեում իրականացնել բազմաբնակարան ...
Մանրամասն |
|
24.02.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԸ ԱՎԱՐՏՎԱԾ Է, ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՌԱՋԱՐԿԸ «ԱՐԱՄՈՒՍԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐՆ Է
|
Աբովյան համայնքի 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում փետրվարի 21-ին ավարտվեց բնակիչների կողմից ներկայացված ծրագրային առաջարկությունների քվեարկության փուլը: Գործընթացի կառավարումն ապահովող հանձնաժողովի կողմից ամփոփվել են քվեարկության փուլի արդյունքները, որի համաձայն բնակիչների մեծամասնության նախընտրելի ծրագիրը «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոնի վերանորոգում» առաջարկն է: Մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում հաջորդիվ կկազմակերպվեն ընտրված ծրագրի իրականացման և հաշվետվության փուլերը:
|
|
24.02.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 06-ի N 40-Ա որոշմամբ հաստատված կարգի, 2025 թվականի մարտի 10-ին ժամը 15։00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման և տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հանրային բաց լսումներ։ Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը տես՝ այստեղ։ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2024 թվականի տարեկան ...
Մանրամասն |
|
21.02.25
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Կոտայքի մարզի հարգելի՛ շախմատիստներ. Ձյան առատ տեղումների, մի շարք ճանապարհահատվածների դժվարանցանելիության հետևանքով, ինչպես նաև մասնակիցների խնդրանքով Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում կայանալիք մրցաշարը հետաձգվում է: ՀՀ Կոտայքի մարզի պատանիների առաջնության առաջին տուրը կմեկնարկի փետրվարի 25-ին, ժամը 16։30։ Խնդիրների դեպքում դիմել գլխավոր մրցավարի տեղակալ Անի Մարգարյանին (094 628737)։
|
|
21.02.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման (որոշում խմբ․ 28․12․2023թ․ N 2343-Ն) հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2025թ․ մարտի 25-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Դեմեր» ՍՊ ընկերության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական շրջանի Արամուս բնակավայրի տարածքում գտնվող Արամուսի բազալտների հանքավայրի Դեմեր 3 տեղամասերում կատարվելիք ընդերքի ...
Մանրամասն |
|
19.02.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, խմբագրված 2023թ/, 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն`սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28․12․2023 թվի 2343-Ն որոշում), 2025թ․ մարտի 21-ին`ժամը 12։00-ին, ՀՀ Կոտայքի մարզ Աբովյան համայք գյուղ Առինջ Մաշտոցի փողոց թիվ 51 հասցեյում վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Աբովյան համայնք Առինջ վարչական շրջան Մ․ Մկրտչյան թաղամասի 1-ին փողոց 32/2 հասցեում գտնվող հողատարածքում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքեր, բացօթյա սպորտային համալիր և շատրվան կառուցելու նախագծի աշխատանքներ ...
Մանրամասն |
|
19.02.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ «ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱ» ԱՌԻԹՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՔԵՐԻ ՏԵՍՔՈՎ, ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԽՄԲԱՅԻՆ ԱՅՑԵՐՆ ՈՒ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
|
«Գիրք նվիրելու օրը» Աբովյանի համայնքային գրադարանում առանձնահատուկ ակտիվությամբ է նշվում. կազմակերպվում են կրթամշակութային ծրագրեր, դասարանական այցեր, որոնց ընթացքում համայնքային գրադարանի տնօրեն Սոսե Բարսեղյանը ներկայացնում է օրվա խորհրդին համահունչ ամենասպասված իրադարձությունը՝ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի կողմից ավանդույթ դարձած նվիրատվությունը: Կարևորելով գրասեր հանրության պահանջարկն ու ընթերցանության խթանումը՝ համայնքի ղեկավարի միջոցներով ամեն տարի այս օրը համայնքային գրադարանի գրքացանքը հարստանում է, համալրվում նոր հրատարակված, ժամանակակից գրականությամբ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |