|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 մայիսի 2024 թվականի N 2161 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 1606 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ԴԻԶԱՅՆԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի դեկտեմբերի 18-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Աբոլֆազլ Ալիռեզայի Մաջիդիի լիազորած անձ Միսակ Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 25-ի N Ք-3031). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2022 թվականի հունիսի 13-ի «Աբոլֆազլ Ալիռեզայի Մաջիդիին Աբովյան համայնքի Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 5-րդ փողոցի թիվ 28 հասցեում բնակելի տան և պարսպի կառուցման շինարարության թույլտվություն տալու մասին» N 1606 որոշմամբ տրված N 148 շինարարության թույլտվության 4-րդ կետում կատարել հետևյալ լրացումները՝ «նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը» տողը լրացնել ««ԴԻԶԱՅՆԵՐՍ» ՍՊԸ» բառերով, իսկ «նշել իրավասու մարմնի անվանումը» տողը՝ «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|