Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 455
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 710
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2019 թվականի N 710

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 2461 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 109-Ն որոշման 1-ին կետի, հաշվի առնելով Պետրոս Խաչատրյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հուլիսի 16-ի N Ք-1532).
    1. Աբովյան համայնքի ղեկավարի 2009 թվականի սեպտեմբերի 9-ի «Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 5/151 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող ավտոտնակն ու դրա տակ զբաղեցված հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու և Աբովյանի քաղաքապետի 2009 թվականի մայիսի 5-ի N 168 որոշումը չեղյալ ճանաչելու մասին» N 2461 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշման 1-ին կետում «2015» թիվը փոխարինել «2024» թվով, «8 250 (ութ հազար երկու հարյուր հիսուն)» բառերը փոխարինել «13 190 (տասներեք հազար հարյուր իննսուն)» բառերով։
    2
. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Պետրոս Խաչատրյանի կողմից:
    3. Սույն որոշումն 30-օրյա ժամկետում պետական գրանցման չներկայացնելու դեպքում կհամարվի ուժը կորցրած։
    4. Սույն որոշումն ուժի մեջ է  մտնում Պետրոս Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 109

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner