|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 մարտի 2018 թվականի N 233 |
ՇՈՒՇԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ և 49-րդ կետերի, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշման և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշման և հաշվի առնելով Շուշան Կարապետյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի մարտի 06-ի N Ք-295). 1. Թույլատրել փոփոխելու Շուշան Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի հունվարի 09-ի N 09012018-07-0006 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի Սուրեն Մնացականյան փողոցի թիվ 1/5/2 հասցեում գտնվող 1200.6 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս: 2. Թույլատրել փոփոխելու Շուշան Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի փետրվարի 08-ի N 08022018-07-0045 վկայական) Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի թիվ 1/10/4 հասցեում գտնվող 300.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողերի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս: 3. Թույլատրել փոփոխելու Շուշան Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի փետրվարի 28-ի N 28022018-07-0054 վկայական) Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի թիվ 1/10/3 հասցեում գտնվող 49.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողերի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս: 4. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հողամասերին տրամադրել միասնական հասցե՝ քաղաք Աբովյան, Ռոսիա փողոց, թիվ 8։ 5. Շուշան Կարապետյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 169 900 (հարյուր վաթսունինը հազար ինը հարյուր) դրամ՝ որպես հողամասերի գործառնական նշանակության փոփոխության և 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճարներ: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շուշան Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|