Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 45-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Լիպարիտ Համբարձումյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 17-ի N Ք-2796). 1. Լիպարիտ Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2024 թվականի մարտի 15-ի N 15032024-07-0008 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 3-րդ շենք թիվ 1/4 հասցեում գտնվող բնակարանի բաժանված մասերին՝ «ԳԵՈԹՐԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մարտի 25-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 47.5 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Հանրապետության պողոտա, 3 շենք, 1/4 բնակարան, 15.2 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Հանրապետության պողոտա, 3 շենք, 1/5 բնակարան, 30.2 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Հանրապետության պողոտա, 3 շենք, 1/6 բնակարան, 46.9 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Հանրապետության պողոտա, 3 շենք, 1/7 բնակարան։ 2. Լիպարիտ Համբարձումյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 40 000 (քառասուն հազար) դրամ` հասցեների տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիպարիտ Համբարձումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |