|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 ապրիլի 2024 թվականի N 2084 |
ՄԱՐԻԱՄ ԱՄԻՐՅԱՆԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 48-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 13-ի N 46-Ա և N 47-Ա որոշումների, հիմք ընդունելով Մարիամ Ամիրյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 18-ի N Ք-2870) և Աբովյան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 25-ի նիստի N 4 արձանագրությունը. 1. Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված «Սոցիալական օգնություններ» (բաժին 10, խումբ 7, դաս 1) նախահաշվի «4729» հոդվածից 30 000 (երեսուն հազար) դրամ փոխանցել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության 1150036910418900 տարանցիկ հաշվեհամարին՝ Մարիամ Ամիրյանին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարիամ Ամիրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|