|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 ապրիլի 2024 թվականի N 2005 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1531 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ԳԱԶՇԻՆ ՄՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 15-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Արթուր Մովսիսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 16-ի N Ք-2749). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2021 թվականի նոյեմբերի 30-ի «Արթուր Մովսիսյանին շինարարության և քանդման թույլտվություն տալու մասին» N 1531 որոշմամբ տրված N 137 շինարարության թույլտվության 4-րդ կետում կատարել հետևյալ լրացումները՝ «նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը» տողը լրացնել ««ԳԱԶՇԻՆ ՄՁ» ՍՊԸ» բառերով, իսկ «նշել իրավասու մարմնի անվանումը» տողը՝ «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ» բառերով։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Մովսիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|