Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 198-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելված 3-ի 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
«1) Զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաների, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
2) Հավելված 3-ի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«3) Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
4) 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաների համար ։»,
3) Հավելված 3-ի 8-րդ կետի 3-րդ ենթակետում «երեք և ավելի» բառերից առաջ ավելացնել «մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ՝», բառերը,
4) Հավելված 3-ի 8-րդ կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
5) Հավելված 3-ի 8-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող» բառերը,
6) Հավելված 5-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
7) Հավելված 5-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
8) Հավելված 6-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
9) Հավելված 6-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
10) Հավելված 8-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
11) Հավելված 8-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.05 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

ՏԵՍՆԵԼ ՆԱԽԱԳԻԾԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ (e-draft.am)
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner