|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 նոյեմբերի 2018 թվականի N 1288 |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումների, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշման, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի և հաշվի առնելով Ավետիս Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի սեպտեմբերի 07-ի N Ք-1707). 1. Աբովյան քաղաքի 9-րդ փողոցի հարևանությամբ գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 700.0 քառակուսի մետր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 201.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 11.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինությունները և 12.0 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել Աբովյան համայնքի սեփականություն և ճանաչել օրինական։ 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունները, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագծերը (կցվում են): 4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինություններին և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե` քաղաք Աբովյան, 9-րդ փողոց, թիվ 13/1։ 5. Սույն որոշումը` ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում, տրամադրել անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանմանը: 6. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցններն իրականացրած Ավետիս Հակոբյանին` սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցները և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու մասին: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|