Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 467
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 198-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2023 թվականի N 198-Ն

2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝  
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում (այսուհետ՝ համայնք) տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները  2024 թվականի համար`
1) 
համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազարդրամ.
2) 
ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջողբոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար) դրամ.       
3) 
ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազարդրամ.      
4) 
hամայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելուհետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթինախապատրաստման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ.
5) 
համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 14 000 (տասնչորս հազար)դրամ.      
6) 
համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներինմասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1 000 (հազար)դրամ.   
7) 
ջրմուղ-կոյուղու համարորոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներումջրամատակարարման և ջրահեռացման համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ Գեղաշեն գյուղում բնակելի տնտեսության յուրաքանչյուր ծորակի համար՝ 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ արտադրական տնտեսության յուրաքանչյուր ծորակի համար 3 000 (երեք հազարդրամԿամարիս գյուղում՝ բնակելի և արտադրական տնտեսությունների համար յուրաքանչյուր ծորակի համար՝ 1 500 (հազար հինգ հարյուր)դրամ՝ մայիսից սեպտեմբեր ամիսների համար.
8) 
համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝
համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մեկ քառակուսի մետրի համար փոխհատուցման վճար՝ ամսական 10 (տասը)դրամ.        
9) 
համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար փոխհատուցման վճար՝ 1 000 (հազարդրամ.    
10) 
համայնքում աղբահանության դիմաց գանձվող տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները ՝ համաձայն հավելված 1-ի.        
11) 
համայնքում շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման համար Աբովյան համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող թույլտվության համար գանձվող տեղական վճարի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի.    
12) 
Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 3-ի.    
13) 
Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները`համաձայն հավելված 4-ի.       
14)
  Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 5-ի.       
15) 
Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի նկատմամբ կիրառել զրոյական դրույքաչափ։
16)
Աբովյան համայնքի «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն»համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 6-ի.       
17) 
«ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի մարզամշակութային կենտրոն» հիմնարկի ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 7-ի.      
18)
Աբովյան համայնքի «Կամարիս գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցման գումարի ամսական չափը և արտոնությունները՝ համաձայն հավելված 8-ի։       
19)
 Համայնքի բնակավայրերն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 1 000 (հազարդրամ:
2. 
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:


Կողմ -23

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 1-ԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԴԱՎԻԹ ԶԱՐՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(41.11 Կբ)
(15.06 Կբ)
(52.99 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ

Դիտումների քանակ` 466

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner