|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունվարի 2015 թվականի N 40 |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 2-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ԹԻՎ 2/995/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերի, Աբովյանի քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 84-Ն և դեկտեմբերի 24-ի N 97-Ա որոշումների, հիմք ընդունելով հողամասն աճուրդով վաճառելու մասին 2015 թվականի հունվարի 26-ի N 1 արձանագրությունը. 1. Աբովյանի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2014 թվականի դեկտեմբերի 20-ի N 20122014-07-0002 վկայական) Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/995/1 հասցեում գտնվող 21.0 քառակուսի մետր մակերեսով հողամասն օտարել Կարինե Վանոյի Քոքոբելյանին: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը հանդիսանում է բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս, գտնվում է տարածագնահատման 7-րդ գոտում, հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը 4 524 (չորս հազար հինգ հարյուր քսանչորս) դրամ է, չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս: 3. Կարինե Վանոյի Քոքոբելյանը պարտավոր է. 1) քաղաքապետարանի 900105201363 հաշվեհամարին վճարել 114 200 (հարյուր տասնչորս հազար երկու հարյուր) դրամ` հողամասի գինը. 2) քաղաքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար, 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 4. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Կարինե Վանոյի Քոքոբելյանի կողմից: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարինե Վանոյի Քոքոբելյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԱՊԵՏ ԳՈՒԼՈՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|