Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Անդրանիկ Մեջլումյանի, Արմեն Քամալյանի և Արթուր Զաքարյանի լիազորած անձ Գեղամ Շահնազարյանի հայտը (մուտք՝ 2023 թվականի օգոստոսի 17-ի N Ք-5129), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արմեն Քամալյանին, Անդրանիկ Մեջլումյանին և Արթուր Զաքարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի հունվարի 16-ի N 16012023-07-0084 վկայական) Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղում գտնվող 07-043-0134-0004 կադաստրային ծածկագրով 0.352 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ մրգերի և բանջարեղենի մշակման և պահածոյացման տնտեսություն կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |