|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 մայիսի 2024 թվականի N 2192 |
«ՀԱՅԿ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԳԱԳԻԿԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «Հայկ Նավասարդյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2024 թվականի մայիսի 06-ի N Ք-3266). 1. «Հայկ Նավասարդյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2024 թվականի ընթացքում Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի 1-ին փողոցի թիվ 3 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 23 կցվում է): 2. «Հայկ Նավասարդյան Գագիկի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105231337 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 60 000 (վաթսուն հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայկ Նավասարդյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|