|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մայիսի 2019 թվականի N 517 |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 7-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 1-2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԱՎՏՈՏՆԱԿԻ ՄԱՍԸ, ՄԱՌԱՆԸ, ԾԱԾԿԱՐԱՆԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Վարդան Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի մայիսի 22-ի N Ք-1030). 1. Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 1-2 բնակելի տան հարևանությամբ գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 319.0 քառակուսի մետր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 269.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի կառուցապատման ավտոտնակը, ավտոտնակի մասը, մառանը, ծածկարանը և 4.40 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել Աբովյան համայնքի սեփականություն և ճանաչել օրինական: 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունները, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինությունների և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է): 4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինություններին և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե` քաղաք Աբովյան, 7-րդ միկրոշրջան, 2-րդ թաղամաս, թիվ 1-2/1։ 5. Սույն որոշումը` ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում, տրամադրել անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանմանը: 6. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցներն իրականացրած Վարդան Գևորգյանին` սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցները և համապատասխան հողամասը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու մասին: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|