Խորհրդակցությունը նվիրված էր աշխատակազմի ընդհանուր գործունեությանը։ Ներկա էին նաև աշխատակազմի մյուս բոլոր աշխատակիցները։
Համայնքի ղեկավար Վ. Գևորգյանը անդրադարձավ մի շարք աշխատանքային ներքին կարգապահական հարցերին, բաժինների գործառույթներին և տվեց համապատասխան հանձնարարականներ։
Օրակարգում հետևյալ հարցերն էին՝
1. Կարգապահության հարցը
- Բացառել աշխատանքի ուշացած ներկայանալը, աշխատանքի ժամին առանց թույլտվության դուրս գալը, աշխատաժամի ավարտից շուտ գնալը.
- Բացառել ընդմիջման ժամից շուտ գնալը և ընդմիջումից ուշ վերադառնալը.
- Բաժինների պետերը և հայեցողական պաշտոն զբաղեցնողները աշխատանքից բացակայելու խիստ անհրաժեշտության դեպքում թույտվություն են վերցնում համայնքի ղեկավարից և տեղյակ են պահում աշխատակազմի քարտուղարին.
- Բաժինների աշխատողները և պայմանագրային աշխատողները թույլտվություն են վերցնում աշխատակազմի քարտուղարից և տեղյակ են պահում պետերին.
2. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի /ՔՍԳ/ աշխատանքների կազմակերպման հարցը
- ՔՍԳ-ում աշխատանքները կազմակերպել այնպես, որ նվազագույնի հասցվի աղմուկը, բացառել աշխատակիցների միջև անհարկի խոսակցությունները.
- Ապահովել քաղաքացիների սպասարկման բարձր որակ և արագություն, նրանց հետ վարվել բարեհամբույր, համբերատար, բացառել կոպիտ վերաբերմունքը.
- Գործավարության հատվածում միշտ պետք է ներկա լինի աշխատակից.
Հանձնարարություն՝
Ա. Առաքելյանին- հետևել աշխատակազմի կարգապահությանը և ՔՍԳ-ում աշխատանքների կազմակերպմանը՝ տրված ցուցումների պահպանման ուղղությամբ:
Խախտումներ և թերացումներ լինելու դեպքում՝ զեկուցել համայնքի ղեկավարին:
3. Հանձնարարականների կատարողականի հարցը
- Հանձնարարականները կատարել տրված ժամկետում, բարեխիղճ և որակով, բացառել չկատարված հանձնարարականի առկայությունը.
- Բաժնի պետերը պետք է հետևեն իրենց կողմից բաժնի աշխատողներին տրված հանձնարարականների ժամկետում կատարմանը և դրանք կատարվելուց հետո՝ ժամանակին փակեն հանձնարարականը.
- Որոշումների և ելից փաստաթղթերի նախագծերը պատրաստել հանձնարարականի ժամկետի ավարտից մեկից երկու օր առաջ: Ավագանու որոշման նախագծերը աշխատակազմի քարտուղարին ներկայացնել հերթական նիստից առնվազն 10 օր առաջ, իսկ արտահերթ նիստից առնվազն 1 օր առաջ:
- Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության համար քաղաքացիների կողմից լրացրած թերթիկների նախնական քննարկումները իրականացնել ժամանակին և սահմանված կարգին համապատասխան: Անհրաժեշտություն առաջանալու դեպքում, մինչև ընդունելության օրը, խնդիրը ներկայացնել համայնքի ղեկավարին:
Հանձնարարություն՝
Ա. Առաքելյանին- հետևել հանձնարարականների կատարողականին:
Ժամկետանց և չկատարված հանձնարարականներ լինելու դեպքում՝ զեկուցել համայնքի ղեկավարին:
4. Օրենսդրության հետ կապված հարցեր
- Աշխատակազմի բոլոր պատասխանատու աշխատողները պարտադիր կարգով պետք է ուսումնասիրեն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 01.01.2017թ ուժի մեջ մտած փոփոխված տարբերակը: Ուսումնասիրելուց հետո, յուրաքանչյուրն իր ոլորտին վերաբերվող փոփոխություններից բխող նոր գործառույթներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է զեկուցագիր-առաջարկություն: Ժամկետ՝ 1 ամիս
- Տարվա ընթացքում տարբեր ճյուղային ոլորտներին վերաբերվող օրենսդրական փոփոխությունների մասին իրավաբանական բաժնի կողմից համապատասխան բաժնի պետին իրավական ակտի մասին ծանուցելուց հետո, բաժնում պարտադիր պետք է ուսումնասիրվի տվյալ իրավական ակտը և դրանից բխող նոր գործառույթներ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, բաժնի պետը ներկայացնում է զեկուցագիր-առաջարկություն:
Հանձնարարություն՝
Բաժնի պետերին- հետևողականորեն իրականացնել տրված ցուցումները:
5. Սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնին վերաբերվող հարցեր
Հանձնարարություն Ա. Զաքարյանին՝
-Մշակել և ներկայացնել առաջարկությունների փաթեթ, որը կապահովի ՏԻՄ օրենքի 48-րդ հոդվածի պահանջների կատարումը՝ կապված սոցիալական պաշտպանության բնագավառի հետ:
- ՀՈԱԿ-ներում կուտակված փաստաթղթերի արխիվացման աշխատանքների ուղղությամբ ներկայացնել գործողությունների պլան-ժամանակացույց:
Ժամկետ՝ 1 ամիս
6. Ֆինանսատնտեսագիտական բաժնին վերաբերվող հարցեր
Հանձնարարություն Մ. Գուլոյանին՝
- Ներկայացնել գործողությունների պլան-ժամանակացույց՝ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման համակարգի ներդրման և համայնքի գույքագրման գործընթացը սկսելու նպատակով: Ժամկետ՝ 10 օր
-Ներկայացնել ավագանու որոշման նախագծեր՝
1/ ՀՈԱԿ-ների հաստիքացուցակները, աշխատակիցների քանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին /ՏԻՄ օր. 35 հոդ. 5 և 7 կետեր/.
2/ Աշխատակազմի հաստիքացուցակում սոցիալական աշխատողի հաստիք ավելացնելու մասին /ՏԻՄ օր. 48 հոդ/.
3/ Համայնքային ծառայողների դասային աստիճանների հետ կապված հավելավճարներ սահմանելու մասին /ՏԻՄ օր. 34 հոդ. 5 և 7 կետեր/.
Ժամկետ՝ 2 շաբաթ
-Քանի որ 2017 թ-ը համարվում է ծանուցման տարի, հետևողական լինել գույքահարկի և հողի հարկի ծանուցումների պատշաճ և ամբողջական իրականացմանը:
-Մանկապարտեզներում սննդի որակի ստուգումներն անցկացնել պարբերաբար, կազմել արձանագրություններ և յուաքանչյուր ամսվա վերջում ներկայացնել հաշվետվություն:
-Ներկայացնել առաջարկություն բյուջեի և 5-ամյա ծրագրի հրատարակման վերաբերյալ /ՏԻՄ օր. 91 հոդ/: Ժամկետ՝ 1 ամիս.
-Մշտապես ապահովել գնումների գործընթացի համակարգումը օրենսդրության պահանջներին համապատասխան: Բաժնի աշխատողներից առնվազն երկուսը պետք է տիրապետեն գործընթացին:
-Ապահովել համայնքի զարգացման 5-ամյա ծրագրի երկու պատասխանատուների վերապատրաստման գործընթացը և համապատասխան գործառույթների իրականացումը:
- Մշտապես հետևել <<ՀՀ բյուջետային համակարգի մասի>> ՀՀ օրենքի փոփոխություններին, ֆինանսա-հաշվապահական և գնումների մասին օրենսդրությանը և նոր գործառույթներ սահմանվելու դեպքում՝ ներկայացնել զեկուցագիր-առաջարկություն:
7. Քաղաքաշինության բաժնին վերաբերվող հարցեր
Հանձնարարություն Ս. Խեչոյանին՝
-Ներկայացնել ավագանու որոշման նախագծեր՝
1/ Համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 30 կետ, Կառավ. Որոշ. 2015թ N680/.
2/ Պարտադիր բարեկարգման մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 36 կետ/.
Ժամկետ՝ 2 շաբաթ.
-Մշակել և ներկայացնել համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման ամենամյա և հնգամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը /ՏԻՄ օր. 43 հոդ. 2 կետ/. Ժամկետ՝ 1 ամիս.
-Ապահովել շրջակա միջավայրի փոփոխության մասին իրազեկումները /տեղադրել կայքում/:
-Ապահովել սահմանված ժամկետում հողային հաշվեկշռի հաստատումը ավագանու կողմից:
8. Իրավաբանական բաժնին վերաբերվող հարցեր
Հանձնարարություն Ջ. Սարգսյանին՝
- Ներկայացնել ավագանու որոշման նախագծեր՝
1/ Ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին /ՏԻՄ օր. 13 հոդ. 6 մաս. և կանոնակարգ/.
2/ <<Համայնքի ակտիվ բնակիչ>> խրախուսական մրցանակ սահմանելու մասին /բնակչ.մասնակց.կարգ/.
- Ներկայացնել համայնքի ղեկավարի որոշման նախագծեր՝
1/ Ֆին. բաժնի 2 աշխատողի պաշտոնի անձնագրերում փոփոխություն կատարելու մասին՝ զարգ. 5-ամյա ծրագրի պատասխանատուի գործառույթներ սահմանելու համար:
2/ Առավել բարձր դասային աստիճաններ շնորհելու մասին:
Ժամկետ՝ 2 շաբաթ.
-Ներկայացնել առաջարկություն համայնքր կամավոր խնդիրների սահմանման կարգի վերաբերյալ /ՏԻՄ օր. 18 հոդ. 7 կետ/. Ժամկետ՝ 1 ամիս.
9. Բնակարանային կոմունալ տնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնին վերաբերվող հարցեր
Հանձնարարություն Ա. Պողոսյանին՝
-Մշտապես համակարգել և ակտիվացնել համատիրությունների հետ կապված աշխատանքները:
-Ներկայացնել առաջարկություն-ժամանակացույց հանրակացարանների գույքագրում իրականացնելու գործընթաց սկսելու ուղղությամբ: Ժամկետ՝ 2 շաբաթ.
10. Տրանսպորտի, առևտրի և սպասարկումների կանոնակարգման բաժնին վերաբերվող հարցեր
Հանձնարարություն Ա. Գյուլումյանին՝
-Ուսումնասիրել <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքը և մշտապես առաջնորդվել դրանով:
- Ներկայացնել ավագանու որոշման նախագծեր՝
1/ Տեղական տուրքեր վճարողների հաշվառման կարգի մասին /Տուրք.մաս. օր. 4 հոդ. և 8 հոդ. 4 մաս/.
2/ Հանրային սննդի կազմակերպման կանոնների մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 40 կետ/.
3/ գովազդի կանոնների մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 41 կետ/.
Ժամկետ՝ 1 ամիս
-Տուրք վճարողների համար վարել առանձին գործեր.
-Ըստ ժամանակացույցի իրականացնել տնտեսվարողների մոտ ուսումնասիրություններ և կազմել արձանագրություններ:
11. Կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնին վերաբերվող հարցեր
Հանձնարարություն Ա. Սերոբյանին՝
-Մանկապարտեզներում մշտապես իրականացնել մշտադիտարկում և յուրաքանչյուր ամսվա վերջում ներկայացնել զեկույց:
-Համակարգել ճաշացանկերի կազմումը և հաստատումը սահմանված նորմատիվներին և կանոններին համապատասխան:
12. Ներքին աուդիտի բաժնին վերաբերվող հարցեր
Հանձնարարություն Մ. Մելիքսեթյանին՝
-Ակտիվացնել բաժնի աշխատանքները.
-Ապահովել ներքին աուդիտի տարեկան պլանի իրականացումը.
-Ներքին աուդիտի հաշվետվությունները ներկայացնել սահմանված ժամկետներում:
13. Հանձնարարություն սպորտային միջոցառումների կազմակերպման և անցկացման պատասխանատու Գ. Գրիգորյանին՝
-Ներկայացնել սպորտային միջոցառումների կազմակերպման տարեկան պլան-ժամանակացույց. Ժամկետ՝ 10 օր:
14. Հանձնարարություն հասարակայնության հետ կապերի և մշակութային միջոցառումների կազմակերպման պատասխանատու Ն. Հովսեփյանին՝
-Ներկայացնել մշակութային միջոցառումների կազմակերպման տարեկան պլան-ժամանակացույց. Ժամկետ՝ 10 օր:
15. Հանձնարարություն համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կառավարիչ Ա. Նալբանդյանին՝
-Ներկայացնել ավագանու որոշման նախագիծ՝ համայնքի կայքի կառավարման կարգի հաստատման մասին /ՏԻՄ օր. 18 հոդ. 5 կետ/. Ժամկետ՝ 2 շաբաթ.
|