Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 185
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 20/07/2015 11:00
Վարող ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ԼԵՌՆԻԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ՍՈՒՍԱՆՆԱ ԶԱՔԱՐՅԱՆ, ԱՐՈՒՍՅԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ, ԼԵՌՄՈՆՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ, ՄԱՆՈՒԿ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՍԵՐՈԲՅԱՆ, ՄԱՆՎԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆ, ՍՈՍ ԽԵՉՈՅԱՆ, ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ, ՄԵՍՐՈՊ ԳՈՒԼՈՅԱՆ, ՋԱՆԻՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՎԼԱԴԻՄԻՐ ԻՎԱՆՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

1. Քաղաքապետ Վահագն Գևորգյանը ողջունեց ներկաներին և խորհրդակցությունը սկսեց առևտրի և սպասարկումների ոլորտի խնդիրների քննարկումից:

Խոսքն ուղղելով Մ. Մովսիսյանին՝ քաղաքապետը անդրադարձավ նախորդ խորհրդակցության ժամանկ տրված հանձնարարականին, ըստ որի պետք է Հանրապետության և Հատիսի փողոցների մայթերին արգելվեր բացօթյա առևտուրը և ժամանակավորապես թույլատրվեր մրգի և բանջարեղենի առևտուրը շենքերի բակային տարածքներում: Սակայն իրավիճակը չի փոխվել: Կրկին հանձնարարվեց՝ արգելել նշված փողոցներում առևտուրը:

2. Քաղաքապետն անդրադարձավ մանկապարտեզների շենքերի վիճակի և հերթագրված երեխաների մեծ թվի հարցին: Նշեց, որ մի քանի մանկապարտեզների շենքերը խիստ կարիք ունեն վերանորոգման, հատկապես 3-րդ մանկապարտեզը: Շենքային պայմանների բարելավման արդյունքում հնարավորություն կունենանք բացելու նոր խմբեր և որոշ չափով լուծելու երեխաների տեղավորման պրոբլեմը:

Հանձնարարվեց Մ. Հակոբյանին և Ա. Սերոբյանին՝ ներկայացնել ամփոփ տեղեկություն՝ քանի երեխա ունենք մանկապարտեզներում, քանիսն են հաշվառված, ինչ խնդիրներ ունենք, որպեսզի հարցը ներկայացվի մարզպետարան:

3. Հանձնարարվեց Մ. Հակոբյանին և Ջ. Սարգսյանին՝ նախապատրաստել <<Ռոստելեկոմի>> հետ համագործակցության հուշագրի նախագիծ, ըստ որի <<Ռոստելեկոմը>> պատրաստակամություն կստանձնի մեր քաղաքի բոլոր պուրակներում ապահովել անվճար Vi-Fi կապ, կկատարի քաղաքապետարանի դիմացի այգու բարեկարգումը, ինչպես նաև հուշագրովձեռք կբերվի Աբովյան քաղաքում <<Թումո>> կենտրոնի ստեղծմանը մասնակից լինելու նախնական պայմանավորվածություն:

4. Քաղաքապետը հանձնարարեց Ջ. Սարգսյանին, Մ. Հակոբյանին, Ս. Խեչոյանին՝ աշխատակազմի քարտուղարի մոտ քննարկում կազմակերպել, հստակեցնել քաղաքաշինության ոլորտին վերաբերվող պրոբլեմատիկ գործերին լուծում տալու մոտեցումները, որոնք պենք է նպատակաուղղված լինեն հօգուտ քաղաքացու:

5. Քաղաքապետը՝ խոսքն ուղղելով աշխատակազմի քարտուղարին, հստակեցրեց փաստաթղթաշարժի հետ կապված որոշ խնդիրներ, որի համաձայն քաղաքապետարանին ուղղված փաստաթղթերը գործավարությունում մուտքագրվելուց հետո, հանձնարարականը ստացած կատարողները՝ իրենց կողմից պատրաստված և ստորագրված փաստաթղթերի նախագծերը ներկայացնում են քաղաքապետի համաձայնեցմանը:

6. Հանձնարարվեց Ա. Պողոսյանին՝ համատիրությունների հետ ճշտել բազմաբնակարան շենքերի տանիքների, նկուղների հետ կապված և հրատապ լուծում պահանջող այլ խնդիրները և ներկայացնել ամփոփ տեղեկանք՝իրական պատկերի վերաբերյալ:

Հանձնարարվեց Լ. Նալբանդյանին՝ ամփոփ տեղեկանքը պատրաստ լինելուց հետո, անցկացնել աշխատանքային խորհրդակցություն՝ նախնական լուծումներ գտնելու ուղղությամբ, այնուհետև հրավիրել բոլոր համատիրությունների նախագահների հետ հանդիպում:

7. Հանձնարարվեց Լ. Նալբանդյանին և Մ. Մովսիսյանին՝ կազմակերպել հանդիպում քաղաքի բոլոր տնտեսվարողների հետ՝ կապված իրենց օբյեկտների հարակից տարածքների մաքրության և բարեկարգման հետ, ինչպես նաև այն հարցերի հետ, թե որ ուղղությամբ կարելի է նրանց ներգրավել, և ինչով կարող են քաղաքային իշխանությունները իրենց աջակցել:

8. Քաղաքապետը տեղեկացրեց բոլորին, որ աշխատակազմում աշխատանքի են ընդունվել լուսանկարիչ և հասարակայնության հետ կապերի պատասխանատու: Եթե կլինեն միջոցառումներ, որոնք լուսաբանման կարիք կունենան, այդ աշխատակիցները պետք է նախօրոք տեղեկացվեն, որպեսզի կատարեն իրենց աշխատանքը:

Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ 22.07.2015թ.-ին քաղաքապետարանի աշխատակազմը հրավիրված է մասնակցելու Նոր-Հաճն քաղաքում Գ. Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությանը:   


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner