|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 մարտի 2018 թվականի N 234 |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԷԴ. ԱՎԱԳՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/47/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԱՎՏՈՏՆԱԿԻ, ԾԱԾԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՍՊԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառուցած շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Էդուարդ Բաբայանի դիմումը (մուտք՝ 2018 թվականի մարտի 16-ի N Ք-339). 1. Էդուարդ Վլադիմիրի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` 2012 թվականի դեկտեմբերի 07-ի N 07122012-07-0506 վկայական) Աբովյան քաղաքի Էդ. Ավագյան փողոցի թիվ 1/47/1 հասցեում գտնվող 2700.0 քառակուսի մետր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 931.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 139.1 քառակուսի մետր արտաքին մակերեսներով ավտոտնակը և ծածկարանները, 59.8 քառակուսի մետր արտաքին մակերեսով պարիսպը համարել օրինական: 2. Էդուարդ Բաբայանը պարտավոր է ինքնակամ կառուցված 931.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան, 139.1 քառակուսի մետր արտաքին մակերեսներով ավտոտնակի և ծածկարանների, 59.8 քառակուսի մետր արտաքին մակերեսով պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից վաթսուն օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին մուծել 2 939 040 (երկու միլիոն ինը հարյուր երեսունինը հազար քառասուն) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդուարդ Բաբայանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|