31.07.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, խմբագրված 2023թ/, 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն`սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28․12․2023 թվի 2343-Ն որոշում), 2025թ․ օգոստոսի 28-ին`ժամը 12։00-ին, ՀՀ Կոտայքի մարզ Աբովյան համայք գյուղ Առինջ Մաշտոցի փողոց թիվ 51 հասցեյում վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Արծափ ամրոց» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Աբովյան համայնք, գյուղ Առինջ, Դուրյան թաղամաս 14 փողոց, թիվ 3 արտադրամաս և Դուրյան թաղամաս 14-րդ փողոց 1-ին հողամասի հասցեներում գտնվող հողատարածքում ...
Մանրամասն |
|
29.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՕԳՈՍՏՈՍԻ 15-17-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԵՌՕՐՅԱ ԳԱՂԱՓԱՐԱԹՈՆԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆOգոստոսի 15-17-ին Գեղարքունիքի մարզում Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ կազմակերպվելու է սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն՝ https://www.facebook.com/photo/?fbid=1144514474369568&set=a.553110420176646 :Նախաձեռնության նպատակն է խթանել երիտասարդների շրջանում սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների զարգացումը` տրամադրելով ուսուցում, մենթորություն և, լավագույն ծրագրերի դեպքում` ֆինանսական աջակցություն:Մրցակցային կարգով ընտրվելու են շուրջ 30 թիմ, որոնք եռօրյա ինտենսիվ գործընթացի ընթացքում տարբեր ոլորտային մասնագետների աջակցությանբ կզարգացնեն իրենց սոցիալական բիզնես գաղափարները: ...
Մանրամասն |
|
25.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԹԻՎ 10 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՏՆՕՐԵՆ ԼՈՒԱՐԱ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ՆՎԻՐՅԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
|
Աբովյան քաղաքի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում օրերս տեղի ունեցավ նախադպրոցական կրթության ոլորտում վաստակաշատ մանկավարժ, թիվ 10 մանկապարտեզի նախկին տնօրեն Լուարա Խառատյանի 80-ամյա հոբելյանին նվիրված մեծարման երեկո: Միջոցառմանը ներկա էին աշխատակիցներ Աբովյանի համայնքապետարանից, մշակույթի և կրթության ոլորտի գործիչներ, հյուրեր, որոնք շնորհավորական խոսք ուղղեցին և պատմեցին կարևոր դրվագներ հոբելյարի կյանքից ու գործունեությունից: Աբովյան քաղաքում Լուարա Խառատյանի տասնամյակների բարեխիղճ ու նվիրյալ մանկավարժական գործունեությունը կարևորել և գնահատել էր համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը. հիշարժան օրվա առիթով հոբելյարը պարգևատրվեց համայնքի ղեկավարի անունից շնորհակալագրով:
|
|
24.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՎԱՆԻ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ, ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԽԱՂԱՍԱՐՔԵՐ, ՆՍՏԱՐԱՆՆԵՐ, ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐ, ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյան քաղաքում շարունակվում են բազմաբնակարան շենքերին հարակից տարածքների և բակային հատվածների բարեկարգումները: Օրերս ծավալուն աշխատանքներ են կատարվել քաղաքի Սևանի 4/1 շենքի դիմահայաց այգում: Հիմնովին կառուցվել է խաղահրապարակ, տեղադրվել են խաղասարքեր, նստարաններ: Բնակիչների և հատկապես երեխաների համար անվտանգ ու հարմարավետ միջավայր ապահովելու նպատակով տարածքը ցանկապատվել է, տեղադրվել են նաև արևային լեդ լուսատուներ: Բնակիչների խնդրանքով բարեկարգման և ցանկապատման աշխատանքներ են կատարվել նաև խաղահրապարակին հարակից ծաղկանոցներում, որտեղ բնակիչները կազմակերպում են ծաղիկների, կանաչ գոտիների ամենօրյա խնամք:
|
|
22.07.25
ՍԻՐՈՎ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԱՐԴԱՎԱՌԻ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՀԱՅԱՑ ԱՅԳՈՒՄ
|
Հուլիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, սիրով հրավիրում ենք բոլորիդ Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգի՝ միասին նշելու ամենասիրված ու սպասված ամառային տոնը:
|
|
22.07.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, խմբագրված 2023թ/, 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն`սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28․12․2023 թվի 2343-Ն որոշում), 2025թ․ օգոստոսի 20-ին`ժամը 12։00-ին, ՀՀ Կոտայքի մարզ Աբովյան համայք գյուղ Առինջ Մաշտոցի փողոց թիվ 51 հասցեյում վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Հայկ Մանուկյանի կողմից ներկայացված Աբովյան համայնք, գյուղ Առինջ, Վ․ Տերյան թաղամաս 1-ին փողոց, 1-ին նրբանցք թիվ 2 հասցեում գտնվող հողատարածքում նախատեսվող բազմաբնակարան շենքի կառուցման նախագծի աշխատանքներ իրականացնելու ...
Մանրամասն |
|
18.07.25
ԱԲՈՎՅԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
|
Հարգելի՛ արցախցիներ.Տեղեկացնում ենք, որ հուլիսի 24-ին` ժամը 12:00-ին, «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ում (հասցե՝ ք. Աբովյան Զ. Ադրանիկի 33) կկայանա հանդիպում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի փաստաբանների հետ։Հանդիպման ընթացքում կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ՝• Փաստաթղթերի ձեռքբերում և վերականգնում,• Աշխատանքային ստաժի և կենսաթոշակի նշանակման խնդիրներ,• Սոցիալական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր և այլ իրավական խնդիրներ։Անհրաժեշտության ...
Մանրամասն |
|
18.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է կառուցել 1 (մեկ) ստորգետնյա ավտոկայանատեղիով և 5-7 (հինգից յոթ) վերգետնյա հարկերով բնակելի շենքեր ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, գյուղ Առինջ, Վ․ Տերյան թաղամաս, 15-րդ փողոց, 2/2 հասցեում գտնվող 0;838616 հա (կադաստրային ծածկագիր՝ 07-011-0274-0019), բնակելի կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝ այստեղ
|
|
16.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՆԵՐԿԱ ԷՐ «ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ-Ի 10-ԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
|
«Աբովյան քաղաքի երեխաների աջակցության կենտրոն» ՀՈԱԿ-ը նշեց գործունեության 10-ամյակը, որի առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, աշխատակիցներ համայնքապետարանի աշխատակազմից, հյուրեր կրթության և մշակույթի ոլորտից:Կենտրոնի տնօրեն Ալվարդ Սարգսյանը ամփոփ ներկայացրեց 10 տարիների բարդություններով լի, բայց և հաջողված ու արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հարյուրավոր ընտանիքների ու երեխաների ցուցաբերվել է սոցիալ-հոգեբանական, կրթական աջակցություն, մատուցվել համապատասխան ծառայություններ անձի կամ ընտանիքի գնահատված սոցիական կարիքները մեղմելու ուղղությամբ: Մարդասիրական և հանրօգուտ գործունեության այս ճանապարհին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |