Աբովյանի համայնքապետարանը հայտարարում է ընդունելություն համայնքի մի շարք մանկապարտեզներում` Թիվ 2, 3, 4, 5, 6 և 10: Ընդունելությանը կարող են մասնակցել Աբովյանի և շրջակա համայնքների այն մանուկները, որոնք ծնվել են 2012 թվականին: Դիմումները ընդունվում են Աբովյանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժնում: