Համաձայն Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 65-Ն որոշմամբ հաստատված կարգի, 2017 թվականի մայիսի 31-ին ժամը 15:00-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանան հանրային բաց լսումներ Աբովյան համայնքի զարգացման հնգամյա ծրագրում ընդգրկելու համար մշակված «Համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցում» ծրագրի անձնագրի նախագծի վերաբերյալ: Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք: Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք ինտերնետային կայքում հրապարակ- ված զարգացման ծրագրի վերաբերյալ մինչև 2017 թվականի մայիսի 26-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել ինտերնետային կայքում հատուկ այդ նպատակով ստեղծված տեղում կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել աշխատակազմին:
«Համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցում» ծրագրի անձնագրի նախագիծը տես` այստեղ: