Հանրապետական շաբաթօրյակի շրջանակներում մայիսի 27-ին Աբովյանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ: Աբովյանի համայնքապետարանը կոչ է անում քաղաքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների կոլեկտիվներին և բոլոր աբովյանցիներին, ակտիվորեն մասնակցել քաղաքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին:
«Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն աղբահավաք մեքենաներ՝ հավաքված աղբը տեղափոխելու համար: Խնդրվում է շաբաթօրյակին մասնակից կազմակերպությունների կոլեկտիվներին, նախաձեռնող քաղաքացիական խմբերին իրենց մասնակցության մասին նախապես տեղեկացնել համայնքապետարանի «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին, հեռ. ՝ 2-02-33; 3-54-34, աղբահավաք մեքենաների քանակի պլանավորման և տրամադրման նպատակով: