Աբովյանի համայնքապետարանը և Աբովյանի շախմատի դպրոցը ս.թ. հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 5-ը անցկացնում են շախմատի բաց առաջնություն` նվիրված Շախմատի դպրոցի հիմնադրման 10-ամյակին: Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն ՖԻԴԵ-ի նույնականացման համար ունեցող բոլոր ցանկացողները: Մրցույթը անցկացվելու է 9 փուլով, շվեցարական մրցակարգով:
Հաղթողներին սպասվում են դրամական պարգևատրումներ, ինչպես նաև սահմանված են հատուկ մրցանակներ: Գրանցվել մինչև հոկտեմբերի 25-ը: Մանրամասների համար զանգահարել 095-34-37-67, 099-34-37-67, 098-34-37-67 հեռախոսահամարներով: