Հայաստանի Համայնքների Միությունը հայտարարում է «Իմ համայնքը» խորագրով ֆոտոմրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2017 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 23-ը ներառյալ photo@caa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մրցույթի մասնակցի կողմից հայտարարված թեմայով մեկ մինչև 5MB ծավալ ունեցող ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող մասնագիտական կամ սիրողական լուսանկար: Նամակում անհրաժեշտ է նշել լուսանկարի կարճ վերնագիրը և պատկերված համայնքի անունը, հեղինակի անուն-ազգանունը, տարիքը, բնակության հասցեն ու կոնտակտային հեռախոսահամարը: