«ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ» ԾՐԱԳԻՐ
Ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը 2017թ. իրականացնելու Է օրենսդիր և օրինաստեղծ մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը և փոխանակմանն ուղղված ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում օրենսդրական մարմինների աշխատակիցներին մեկնել ԱՄՆ՝ ուսումնասիրելու ամերիկյան օրենսդրական հաստատությունների և կառույցների փորձը:
Օրենսդրական ոլորտի մասնագետների (Professional Fellows Program/PFP) ծրագիրը հովանավորվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժնի կողմից: Այն երիտասարդ մասնագետներին թույլ է տալիս ծանոթանալ և գործնական փորձ ձեռք բերել ԱՄՆ-ի կառավարական մարմիններում:
PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից 5-6 շաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն` 2017թ. աշնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն հոկտեմբերից մինչև նոյեմբերի սկիզբը: PFP ծրագիրը հոգում է ճանապարահածախսը, վիզայի համար նախատեսված վճարը, առողջության ապահովագրավճարը և տրամադրում կրթաթոշակ:
Պարտադիր պայման է, որ դիմորդները լինեն ՀՀ քաղաքացի, 25-35 տարեկան, ունենան 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, տիրապետեն անգլերենին, ունենան առնվազն բակալավրի կամ ավելի բարձր աստիճան: Մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:
Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով մինչև 2017թ. նոյեմբերի 13-ը` անցնելով հետևյալ հղումով https://ais.americancouncils.org/pfp: Ծրագրի մասին այլ տեղեկությունների համար կարող եք այցելել professionalfellows.americancouncils.org էջը: