ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, մշակութային ենթակառուցվածքների արդիականացման գործընթացների խթանման և մշակույթի համաչափ զարգացման նպատակով իրականացվող «Մշակութային կանգառ» ծրագիրը եզրափակում է 2017 թվականի աշխատանքը:
Այս կապակցությամբ Աբովյանի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում ս.թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 14:օօ-ին կկայանա «Հայաստան, ի՛մ սեր» խորագրով շարքի հերթական միջոցառումը, որի ընթացքում հանդես կգան ազգագրական և ժողովրդական երգ ու պարի ճանաչված խմբերն ու անսամբլները: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին: Մուտքն ԱԶԱՏ Է: