Տեղեկացնում ենք, որ 2018 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է համահայկական մանկապատանեկան նկարչական VIII մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնը նվիրվում է Երևանի 2800-ամյակին և անցկացվում է «Հայոց աշխարհի մայրաքաղաքները» խորագրով:
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել արվեստի, գեղարվեստի դպրոցներում կամ նկարչական խմբակներում սովորող 6-18 տարեկան երեխաները:
Կից ներկայացնում ենք մրցույթ-փառատոնի կանոնակարգը: