Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմը ընդունում է ուսման վարձերի փոխհատուցման դիմումները:
Դիմումներ կարող են ներկայացնել ՀՀ միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա /բակալավրիատ/ սովորող, Աբովյանի հաշվառում ունեցող և սոցիալական որոշակի խմբին պատկանող ուսանողները:
Ուսման վարձերի փոխհատուցում չի իրականացվում՝ 1-ին, 4-րդ կուրսի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին:
Փոխհատուցում կտրամադրվի հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.
1) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,
2) 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին,
3) սահմանային հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին:
Անհրաժեշտ փաստաթղթերը.
1. դիմում ուսանողի անունից համայնքի ղեկավարին,
2. տեղեկանք ուսումնական հաստատությունից,
3. անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
4. տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ,
5. վերը նշված որևէ սոցալական խմբին համապատասխանելու վերաբերյալ փաստաթուղթ,
6. տեղեկանք ուսումնական հաստատության հաշվապահությունից` վարձավճարի չափի և հաշվեհամարի նշումով:
Դիմումներն ընդունվում են մինչև 2018 թվականի ապրիլի 3-ը ներառյալ: Փաստաթղթերը ներկայացնել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժին:
' /> Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմը ընդունում է ուսման վարձերի փոխհատուցման դիմումները:

' />