Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով բժշկական կազմակերպություններ ուղեգրող հանձնաժողովներին պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում կամ գրավոր միջնորդություն
- անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- ուղեգիր կամ տեղեկանք, կամ քաղվածք` ամբուլատոր բժշկական քարտից, կամ բժշկական եզրակացություն` տրված հիվանդին բուժող բժշկի կողմից, այդ թվում՝ անհետաձգելի ցուցումներով հիվանդանոց ընդունված դեպքերում, կամ եզրակացություն` տրված համապատասխան նեղ մասնագետի կողմից կամ դրանց պատճեններ,
- սույն ենթակետում նշված խմբերից որևէ մեկին պատկանելությունը հավաստող, իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի պատճեն` առկայության դեպքում՝
ա. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0.01 միավորից մինչև 30.00 միավորը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ,
բ. 65 և բարձր տարիքի միայնակ կենսաթոշակառուներ,
գ. փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների անդամներ,
դ. Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հղի կանայք` միայն ծննդալուծումը,
ե. կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ,
զ. ժամանակավոր խնամքի հաստատություններում խնամվող երեխաներ,
է. բազմազավակ (4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքի անդամներ,
ը. երեխա խնամող միայնակ անձ,
թ. Հայրենական մեծ պատերազմի և նրանց հավասարեցված ընտանիքների անդամներ,
ժ. Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1-րդ հոդվածի 6-րդ մասով բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր) հանդիսացող անձինք, որոնց աշխատավարձը չի գերազանցում 150 հազար ՀՀ դրամը: