2018թ. «Արի տուն» ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով։ Ս.թ. հուլիսի 29-ից մինչ օգոստոսի 11-ը Աբովյան համայնքում պետք է հյուրընկալենք մեր սփյուռքահայ հայրենակիցներին:
Ծրագրի մասնակիցները համայնքում հյուրընկալվում են 9 օր, 10-րդ օրը տեղափոխվում են «Արի տուն» ճամբար: Ընտանիքները պետք է ապահովեն մասնակցի գիշերակացը, նախաճաշը և ընթրիքը:
Աբովյանցի այն ընտանիքները, որոնք ցանկանում են միանալ այս նախաձեռնությանը և հյուրընկալել Հայասատանը բացահայտող սփյուռքահայերին, կարող են դիմել Աբովյանի համայնքապետարան: