Հարգելի աբովյանցիներ
Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմը ընդունում է ուսման վարձերի փոխհատուցման դիմումները:
Դիմումներ կարող են ներկայացնել ՀՀ միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա /բակալավրիատ/ սովորող, Աբովյանի հաշվառում ունեցող և սոցիալական որոշակի խմբին պատկանող ուսանողները:
Ուսման վարձերի փոխհատուցում չի իրականացվում՝ 1-ին, 4-րդ կուրսի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին :
Փոխհատուցում կտրամադրվի հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.
1) Մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,
2) 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին,
3) Սահմանային հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին,
4) 23 տարին չլրացած երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին։
Անհրաժեշտ փաստաթղթերը.
1. Դիմում ուսանողի անունից համայնքի ղեկավարին,
2. Տեղեկանք ուսումնական հաստատությունից,
3. Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
4. Տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ,
5. Վերը նշված որևէ սոցալական խմբին համապատասխանելու վերաբերյալ փաստաթուղթ,
6. տեղեկանք ուսումնական հաստատության հաշվապահությունից` վարձավճարի չափի և հաշվեհամարի նշումով:
Դիմումներն ընդունվում են մինչև 2018 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ: Փաստաթղթերը ներկայացնել Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և էկոլոգիայի բաժին: