Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ մարտի 23-ին ‹‹Մաքուր Հայաստան›› նախաձեռնության շրջանակում տեղի է ունենալու համապետական շաբաթօրյակ: Աբովյանի համայնքապետարանը կոչ է անում անում համայնքում գործող պետական, հասարակական, մասնավոր կառույցներին և Աբովյան համայնքի բնակիչներին ակտիվորեն մասնակցել համայնքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին: «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն աղբահավաք մեքենաներ՝ հավաքված աղբը տեղափոխելու համար:
Շաբաթօրյակին մասնակից կառույցներին, նախաձեռնող քաղաքացիական խմբերին իրենց մասնակցության մասին կարող են նախապես տեղեկացնել համայնքապետարանի «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ին, հեռ. ՝
☎️ 2-02-33; 3-54-34, աղբահավաք մեքենաների քանակի պլանավորման և տրամադրման նպատակով ♻️