Այսօր: Ուրբաթ, 14 Նոյեմբերի 2025թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 307
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



14 նոյեմբերի 2025 թ.

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 3946 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ N ՇԹ/752/193-24 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԼԱՎՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  կողմից 2025 թվականի սեպտեմբերի 18-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2025 թվականի ապրիլի 22-ի N 22042025-07-0118 վկայականը, հաշվի առնելով «ԷՆ ԷՅ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 12-ի N Տ-3034).
1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի «Արտյոմ Շաբոյանին և Սեդա Սաֆարյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 3946 որոշմամբ հաստատված N ՇԹ/752/193-24 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և «ԷՆ ԷՅ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ շինարարության թույլտվություն:
2. «ԷՆ ԷՅ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 12 000 000 (տասներկու միլիոն) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՆ ԷՅ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արամ Վիրաբյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner