Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Մեղրանուշ Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N Ք-7217). 1. Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2025 թվականի հունվարի 15-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում՝ N 210, N 212, N 214) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Գեղաշեն, 1-ին փողոց, 10-րդ փակուղի, 7: 2. Մեղրանուշ Գրիգորյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մեղրանուշ Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |