Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 342
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



26 սեպտեմբերի 2024 թ.

ՌԱՖԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշման, հաշվի առնելով Ռաֆայել Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 09-ի N Ք-6721).
1. Համաձայնություն տալ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 20-ին տրված N ՎՋ 4363/2023 տեխնիկական պայմանի ուղեգծով հետագիծ-նախագծային փաստաթղթերին և Ռաֆայել Վարդանյանին Աբովյան համայնքի Առինջ գյուղի 25-րդ փողոցի 48 հասցեում տրամադրել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2. Ռաֆայել Վարդանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 3 000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:
3. Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին։
4. Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաֆայել Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Եղիշե Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner