Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի N 88 որոշման և 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն և դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԱՐՏ.ԱԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի նոյեմբերի 06-ին տրված եզրակացությունը և Էդիկ Բալյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ի N Ք-7359). 1. Թույլատրել փոփոխելու Էդիկ Բալյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ի N 24102025-07-0159 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1-ին թաղամասի 1/21 հասցեում գտնվող 46.2 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Թույլատրել փոփոխելու սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի վրա գտնվող 92.4 քառակուսի մետր արտաքին, 72.15 քառակուսի մետր ներքին մակերեսով սպասարկման օբյեկտի գործառական նշանակությունը և առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի ու նախագծային փաստաթղթերի, ներքին հարդարման աշխատանքներն ավարտելուց հետո այն օգտագործել որպես բնակելի նշանակության բնակելի տուն: 3. Էդիկ Բալյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 37 720 (երեսունյոթ հազար յոթ հարյուր քսան) դրամ` որպես հողամասի գործառնական և շինության գործառական նշանակությունների փոփոխության ծառայության վճարներ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդիկ Բալյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |