|
| ՆԱԽԱԳԻԾ
|
14 նոյեմբերի 2025 թ. |
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ, ԱՌԱՆՁՆԱԽՑԻԿՆԵՐԻ ԵՎ ԽԱՆՈՒԹ ՍՐՍՀ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Գարիկ Մկրտչյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 13-ի N Ք-7507). 1. Ձևակերպել կառուցապատող Գարիկ Մկրտչյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղի 1-ին փողոց թիվ 1/7 հասցեում գտնվող հասարակական նշանակության շինության, առանձնախցիկների և խանութ սրահ ավտոտնակի վերակառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Գարիկ Մկրտչյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գարիկ Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
| Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|