Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Լիլիթ Ենգիբարյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 11-ի N Ք-7420). 1. Լիլիթ Ենգիբարյանին տալ բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն: 2. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիլիթ Ենգիբարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |