|
| ՆԱԽԱԳԻԾ
|
14 նոյեմբերի 2025 թ. |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման և հիմք ընդունելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 11-ի N Ք-7434). 1. Փոփոխել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 30102025-07-0067 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Դուրյան թաղամասի 7-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 1503.8 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
| Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|