|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 նոյեմբերի 2025 թվականի N 4474 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին 2-րդ և 3-րդ մասերի, հիմք ընդունելով «Դեմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի՝ հողամասից հրաժարվելու մասին դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ի N Տ-3010). 1. «Դեմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի մայիսի 10-ի N 10052018-07-0084 վկայական) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0161-0086 կադաստրային ծածկագրով 3,8 հեկտար մակերեսով մակերեսով հողամասը ճանաչել Աբովյան համայնքի սեփականություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|