Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 425
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 3067
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հոկտեմբերի 2022 թվականի N 3067

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՎԱՆԻ ՓՈՂՈՑԻ 6-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ԹԻՎ 5 Վ ՇԵՆՔԻ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻՆ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի 20-Ա որոշման 2-րդ կետի և 2022 թվականի ապրիլի 15-ի N 26-Ն որոշման, հաշվի առնելով Արիկա Բալասանյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N Ք-4757) և այն հանգամանքը, որ ավտոտնակի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չի համարվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս.
1. Արիկա Բալասանյանին պատկանող (հիմք՝ 2006 թվականի փետրվարի 17-ի N 2118508 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 6-րդ միկրոշրջանի թիվ 5 Վ շենքի մոտ գտնվող ավտոտնակին և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Շուշի թաղամաս, 6/32 ավտոտնակ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ավտոտնակի պահպանման ու սպասարկման համար առանձնացված 22.39 քառակուսի մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, հողի կադաստրային արժեքով օտարել Արիկա Բալասանյանին
3. Արիկա Բալասանյանը պարտավոր է.
1) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար.
2) համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 99 452 (իննսունինը հազար չորս հարյուր հիսուներկու) դրամ` հողամասի գինը:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արիկա Բալասանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(36.12 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 94

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner