|
| ՆԱԽԱԳԻԾ
|
12 նոյեմբերի 2025 թ. |
ԳՈՌ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման և հիմք ընդունելով Գոռ Առուստամյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 11-ի N Ք-7078). 1. Փոփոխել Գոռ Առուստամյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի օգոստոսի 29-ի N 29082023-07-0089 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի թիվ 26/19 հասցեում գտնվող 61.5 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս: 2. Գոռ Առուստամյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 11 150 (տասնմեկ հազար հարյուր հիսուն) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Առուստամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
| Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|