Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արմեն Գրիգորյանը 2011 թվականից ընտանիքով բնակվում է Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի թիվ 428 բնակարանում, հաշվի առնելով Արմեն Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N Ք-1773), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2013 թվականի հունիսի 26-ի N 26062013-07-0012 վկայական) Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամասի 4/1/1 շենքի 17.22 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 428 բնակարանն անհատույց օտարել Արմեն, Մարիամ, Հերմինե, Հռիփսիմե, Ելենա Գրիգորյաններին և Ռուզաննա Սարգսյանին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |