Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 429
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 534
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2021 թվականի N 534

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 2076 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 72-Ն որոշման, հաշվի առնելով Ռեբեկա Ջավադյանի լիազորած անձ Գեղամ Մաթևոսյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի մայիսի 3-ի N Ք-1047). 
1. Աբովյան համայնքի ղեկավարի 2009 թվականի հուլիսի 28-ի «Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 5/178 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող ավտոտնակն ու դրա տակ զբաղեցված հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին» N 2076 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ որոշման 1-ին կետում «8 250 (ութ հազար երկու հարյուր հիսուն)» բառերը փոխարինել «13 200 (տասներեք հազար երկու հարյուր)» բառերով, «2015» թիվը փոխարինել «2031» թվով։
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռեբեկա Ջավադյանի կողմից: 
3. Սույն որոշումն 30-օրյա ժամկետում պետական գրանցման չներկայացնելու դեպքում կհամարվի ուժը կորցրած։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 1260

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner