Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԼԱՎՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 18-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2025 թվականի ապրիլի 22-ի N 22042025-07-0118 վկայականը, հաշվի առնելով «ԷՆ ԷՅ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 12-ի N Տ-3034). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի «Արտյոմ Շաբոյանին և Սեդա Սաֆարյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 3946 որոշմամբ հաստատված N ՇԹ/752/193-24 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և «ԷՆ ԷՅ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ շինարարության թույլտվություն: 2. «ԷՆ ԷՅ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 12 000 000 (տասներկու միլիոն) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՆ ԷՅ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |