Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 42-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Հովիկ Ազիզյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի N Ք-4599) և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի -------- -----ի N ------ դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հովիկ Ազիզյանին վարձակալության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի հունիսի 14-ի N 14062022-07-0150 վարձակալության իրավունքի վկայական, կադաստրային ծածկագիր՝ 07-058-0002-0184) Աբովյան համայնքի Գետարգել գյուղի Հ. Վերդյան փողոց թիվ 21/4 հասցեում գտնվող 0.33741 հեկտար մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |