|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 նոյեմբերի 2019 թվականի N 1193 |
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱ ԹԻՎ 1/54/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 48-րդ, 49-րդ և 53-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ի N 107-Ն որոշման և հաշվի առնելով Սուսաննա Սահակյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հոկտեմբերի 29-ի N Ք-2432). 1. Սուսաննա Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2016 թվականի փետրվարի 24-ի N 24022016-07-0044 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտա թիվ 1/54/2 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը վերահասցեավորել` քաղաք Աբովյան, Հանրապետության պողոտա, թիվ 1/54/3: 2. Սուսաննա Սահակյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 5 000 (հինգ հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուսաննա Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|