Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 51-րդ կետերի, 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 69-Ն և 70-Ն որոշումների և հաշվի առնելով Մանվել Խաչատրյանի դիմումը (մուտք՝ 2021 թվականի ապրիլի 06-ի N Ք-855), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Մանվել Հայկազի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2020 թվականի դեկտեմբերի 07-ի N 07122021-07-0109 վկայական) Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի 1/10/4 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտի և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 15.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2021 թվականի հուլիսի 07-ի N 07072021-07-0048 վկայական) Աբովյան քաղաքի Տարտուի փողոցի թիվ 1/10/4/1 հասցեում գտնվող 14.9 քառակուսի մետր մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով, ընդլայնման նպատակով, հողի կադաստրային արժեքով ուղղակի վաճառքով օտարել Մանվել Խաչատրյանին։ 2. Մանվել Խաչատրյանին պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 241 030 (երկու հարյուր քառասունմեկ հազար երեսուն) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Մանվել Խաչատրյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանվել Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |