Խնդիր → Տրանսպորտ և ճանապարհներ
Համառոտ նկարագրություն` Հարգելի Էդուարդ Բաբայան/Eduard Babayan Աբովյանի Համայնքապետարան/Municipality of Abovyan այս նկարները արվել են Նաիրյան 4-ից Քանաքեռի 4-ն ընկած փողոցի փոքր հատվածում։ Այս տարի նշված փողոցներում չեն իրականացվել ասֆալտի մասնակի վերանորոգման ամենամյա աշխատանքներ։ Փոսերը բավականին խորն են և անհարմարություններ են պատճառում ոչ միայն վարորդներին, այլ նաև հետիոտներին։ Որքան էլ մեքենայով փորձում ես շրջանցել, սակայն հանդիպակաց մեքենաների, բակերում խաղացող երեխաների կամ ուղղակի հետիոտների առկայության պարագայում միշտ չէ որ ստացվում է։ Էլ չեմ ասում օրվա մութ ժամերին հետիոտների համար որքան տհաճ դեպքերի պատճառ կարող են հանդիսանալ։ Խնդրում ենք ձեռնամուխ լինել նշված խնդիրը կարգավորելու համար։
Խնդրի հասցեն` 4 Նաիրյան փողոց, Աբովյան, Հայաստան
Ներկայացման ամսաթիվ` 07/09/2022 13:23