Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ, 62-րդ, 64-րդ և 65-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Մարտին Մեհրաբյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ի N Ք-7396). 1. Մարտին Մեհրաբյանին պատկանող (հիմք՝ 2006 թվականի մարտի 01-ի N 2121307 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի թիվ 51 շենքի մոտ գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Շուշի թաղամաս, 5/30։ 2. Մարտին Մեհրաբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտին Մեհրաբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |