|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հուլիսի 2021 թվականի N 956 |
«ԼՈՒՍԱՑՈՒՅՑ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 68-Ն որոշման, հիմք ընդունելով «Լուսացույց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Անուշ Մխիթարյանի հայտը (մուտք՝ 2021 թվականի հուլիսի 28-ի N Տ-445). 1. «Լուսացույց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2021 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 22 հասցեում (93.44 քառակուսի մետր) ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 112 կցվում է): 2. «Լուսացույց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201074 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 13 500 (տասներեք հազար հինգ հարյուր) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|